06/05/2011 10:53
Ուատտառան հաստատվեց երկրի ղեկավարի պաշտոնում
Կոտ Դ’Իվուարի Գերագույն դատարանի նախագահ Պաուլ Յօ Ն’Դրեն պաշտոնապես հաստատել է Ալասսանա Ուատտառայի լիազորությունները պետության ղեկավարի պաշտոնում:
Մինչև հիմա Պաուլ Յօ Ն’Դրեն նախկին նախագահ Լորան Գբագբոյի ջատագովն էր: Անցյալ տարի նախագահական ընտրություններում նա հայտարարեց Գբագբոյի հաղթանակի մասին, չնայած այն հանգամանքին, որ ընտրական հանձնաժողովը 54% ձայնով հաղթանակած էր հայտարարել նրա մրցակից Ուատտառային:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ուրբաթ տեղի կունենա Ուատտառայի երդման արարողությունը: