06/05/2011 10:24
Wall Street Journal-ը WikiLeaks-ի իր տարբերակն է բացում
Ամերիկյան Wall Street Journal պարբերականը WikiLeaks կայքի իր տարբերակն է բացում: Նոր ինտերնետ կայքում կհրապարակվի գաղտնի տեղեկատվություն` տարբեր ոլորտներում տեղի ունեցած խարդախությունների և չարաշահումների վերաբերյալ:
Կայքի նշանաբանն է` «Մեք պետք է ձեր օգնությունը»:
Վեստի.ռու-ն հաղորդում է, որ «նոր Wikileaks»-ում կընդունեն ցանկացած նյութեր` տեքստային, աուդիո, լուսանկարներ, վիդեո: Իսկ տեղեկատվություն տրամադրողների գաղտնիությունը, ըստ նախագծի հեղինակների, պաշտպանված է: