07/05/2011 12:14
Գրիշչուկ. «Արոնյանը սևերով առավելություն ստացավ»
Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը բացատրել է, թե ինչու սպիտակ խաղաքարերով չի կարողացել հաղթել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ տուրում: Հիշեցնենք, որ այդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
«Սկզբնախաղից հետո ես դիրքային առավելություն ունեի, իսկ սևերն առավելության հասան զարգացման մեջ, ինչի շնորհիվ ցանկանում էին ինչ-որ բան մտածել: Ես չկարողացա դիմակայել դրան, և դիրքը հավասարվեց: Ստացվեց ոչ-ոքի»,- Գրիշչուկի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»: