07/05/2011 11:06
«Nabucco»-ի գործարկումը հետաձգվեց երկու տարով
Երկու տարով` մինչև 2017 թ.-ը, հետաձգվել է «Nabucco» գազատարի գործարկումը, որը կապում է Միջին Ասիան և Մերձկասպյան տարածքը Եվրամիության հետ` շրջանցելով Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախօրեին հայտարարել է Nabucco-ի շինարարության գծով կոնսորցիումի ղեկավար Ռեյնհարդ Միչեկը:
Իր հերթին Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Էթինգերը պարզաբանել է, որ «տվյալ դադարը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ, գազատարի սեփականատերերին դեռևս անհրաժեշտ քանակով գազի գնման պայմանագրեր չեն առաջարկվել»: Միաժամանակ նա նշել է, որ «Nabucco»-ի կողմնակիցները «հույսը դնում են Ադրբեջանի վրա»:
Այս հինգշաբթի հայտնի է դարձել, որ 4 հազար կմ երկարության գազատարի արժեքը վերանայվել է, այն աճել է` հասնելով 12-15 մլրդ դոլարի: