07/05/2011 10:01
Վաշինգտոնը ողջունում է սիրիական ցուցարարների արիությունը
ԱՄՆ կառավարությունն ուրբաթ օրը հադես է եկել սուր քննադատությամբ` հասցեագրված Սիրիայի իշխանություններին` ուժի կիրառման և մասսայական ձերբակալությունների համար:
Սպիտակ տան հաղորդագրությունում ասվում է, որ Վաշինգտոնը ողջունում է սիրիական ցուցարարների արիությունը, ովքեր պահանջում են հարգել իրենց խոսքի ազատությունը, և ափսոսանք է հայտնում մարդկային կորուստների համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոակայանի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Սիրիայի քաղաքներում մեկ օրում զոհվել է առնվազն 13 ցուցարար: Համաձայն իրավապաշտպանների` վեց մարդ սպանվել է Հոլմս քաղաքում, զոհեր կան նաև Խամա քաղաքում: