09/05/2011 09:59
Արցախում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
«Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մեր ժողովրդի և պետության համար ամենաթանկ ու նվիրական տոներից մեկի՝ մայիսյան Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների», - ասված է ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունից ժամանած հյուրեր: