09/05/2011 12:31
ԼՂՀ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ
Մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայությունից: :
«Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել մայիսի 5-ին: Այդ օրը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում արձակել են շուրջ 500 դիպուկահարային և գնդացրային կրակոցներ, հրադադարի ռեժիմը խախտելով ավելի քան 70 անգամ», - նշված է հաղորդագրությունում:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սառնասիրտ ու հավասարակշռված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: