09/05/2011 10:08
ՀՀ և ԼՂՀ նախագահները Շուշիում մասնակցել են Սուրբ պատարագի
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տոնական միջոցառումների շրջանակներում Արցախի Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել են Պաշտպանության բանակին նվիրված Սուրբ պատարագին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագաի մամլո գրասենյակից, միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից և արտերկրից: