09/05/2011 09:00
Շուշիի ազատագրման հաղթանակից անցել է 19 տարի
1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին: Փառապանծ հաղթանակից անցել է 19 տարի: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:
1992 թվականի մայիսի 8-ին արդեն իսկ կանխորոշվեց Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը: Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները Շուշիի մատույցներում նպաստավոր դիրք էին գրավել: Նույն օրը երեկոյան հակառակորդին հնարավորություն ընձեռվեց հեռանալ հայոց բերդաքաղաքից:
Հակառակորդը օդային հարձակում իրականացրեց` պայթեցնելու Շուշիում թողնված զինապահեստները, սակայն դա նրան չհաջողվեց:
Շուշիի հաղթանակը բեկումնային կետ հանդիսացավ Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: