10/05/2011 16:25
Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրիի հետ:
Կողմերը քննարկեցին առևտրատնեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին նշեց, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների, և, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման համար նա հեռանկարային համարեց զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտները:
Փոխվարչապետը ևս ընդգծեց փոխգործակցության զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ Դուբայում ընթացող ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը կնպաստի նոր կապերի հաստատմանը, կնախանշի համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ա. Գևորգյանը Սաիդ ալ Մանսուրիին հրավիրվեց Հայաստան` տեղում համագործակցության հեռանկարներին ծանոթանալու համար: