10/05/2011 10:31
Եղիսաբեթ II-րդը հանձնարարել է իր համար iPad ձեռք բերել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-րդը հանձնարարել է պալատական աշխատակիցներին իր համար ձեռք բերել պլանշետային iPad համակարգիչ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` 85-ամյա թագուհին iPad-ի հետ առնչվել է ավելի վաղ, երբ նրա թոռները` Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամն ու արքայազն Հարին թագուհուն այելության ժամանակ վերցրել էին նաև իրենց iPad-ները:
«Թագուհին երևբէ iPad-ի պես ոչինչ չէր տեսել: Նա շատ տպավորված էր»,- «Սան» թերթին ասել է պալատական աղբյուրը` հավելելով. «Թագուհուն հատկապես դուր է եկել, թե այն որքան թեթև ու հեշտ օգտագործվող է»:
Եղիսաբեթ II-րդի տրամադրության տակ արդեն երկու iPod փլեյեր կա: Առաջինը նա անձամբ է գնել, երկրորդը` 2009-ին Լոնդոն այցելության ժամանակ նվիրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նոր համակարգչի շնորհիվ բրիտանական թագուհին կարող է ինտերնետային էջեր հաճախել, երաժշտություն լսել, ծրագրեր ներբեռնել: