10/05/2011 10:59
Էրդողանը և Գիլաուրին քննարկել են էներգետիկ նախագծեր
Ստամբուլում անցկացվող Զարգացող երկրների 4-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի վարչապետներ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Նիկա Գիլաուրին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա-online»-ը, նրանք քննարկել են թուրքական ներդրումներին և երկու երկրների միջև էներգետին ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Գիլաուրին հայտնել է, որ նախագծերի մանրամասն քննարկում տեղի կունենա մայիսի վերջին, երբ Վրաստան այցելի Թուրքիայի վարչապետը:
«Մենք խոսել ենք էներգետիկ ծրագրերի մասին, ներդրումների, ինչպես նաև Սարփիի մաքստան համատեղ կառավարման հնարավորության մասին», - ասել է Վրաստանի վարչապետը և նշել, որ մաքսատան բացմանը ներկա կգտնվի թուրք վարչապետը: