10/05/2011 09:52
Եվրամիությունը պատժամիջոցներ հաստատեց Սիրիայի հանդեպ
Եվրոպական միությունը նախօրեին երեկոյան հաստատեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, վկայակոչելով AP-ին, պատժամիջոցները ենթադրում են «զենքի և այլ միջոցների, որոնք կարող են հետապնդումների նպատակով կիրառվել» ներկրման արգելք:
Բացի այդ, խաղաղ բնակչության հանդեպ ուժի կիրառման պատճառով ԵՄ-ն արգելել է սիրիացի 13 պաշտոնատար անձանց մուտքը Եվրամիության տարածք: Նրանց եվրոպական ակտիվները կսառեցվեն: Չինովնիկների անունները կհրապարակվեն այսօր: