10/05/2011 12:32
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը Հայաստանում է
Մայիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիլֆրիդ Մարտենսը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչ գործողություններին: