10/05/2011 09:35
Կքննարկվեն տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրները
Այսօր, ժամը 11-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա Հասարակական խորհրդի նիստ:
«Պետական կառույցների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, գործարարները և շահագրգիռ այլ անձիք կներկայացնեն իրենց մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկները՝ տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ», - հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից:
Կներկայացվի նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենսդրական փաթեթը: