10/05/2011 10:38
Առնոլդ Շվարցենեգերն ամուսնալուծվում է
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը և իր կինը` Մարիա Շրայվերը հայտարարել են ամուսնալուծության մասին:
Շուրջ քսան տարի միասին ապրած ամուսինները հայտնել են, որ վաղուց առանձին են բնակվում, սակայն 4 երեխաներին կշարունակեն միասին դաստիարակել: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
«Երկար մտածելուց հետո, մտորումներից, վեճերից և աղոթքներից հետո միասին եկանք այդ եզրակացությանը», - ասված է նրանց համատեղ հայտարարությունում: