11/05/2011 09:49
Բին Լադենի որդիները մտադիր են դատի տալ ԱՄՆ նախագահին
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բին Լադենի որդիները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է պատասխանատվություն կրի իրենց հոր սպանության համար: Այս մասին, համաձայն «Ինտերֆաքսի», հաղորդում է ամերիկյան SITE կայքը, որը հետևում է ինտերնետում ծայրահեղականների նորություններին:
«Մենք գտնում ենք, որ իրավաբանական տեսակետից նախագահ Օբաման անձամբ պատասխանատվություն է կրում մեր հոր զոհվելու համար», - ասված է բին Լադենի որդիների հայտարարությունում:
Հայտարարությունը ստորագրված է Օմար բին Ուսամա բին Լադենի կողմից, ով նշում է, որ հանդես է գալիս «բազմաթիվ եղբայրների անունից»: