11/05/2011 12:28
Դանիելյանը միավորը կիսեց Խոտենաշվիլու հետ
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Խոտենաշվիլու հետ և այժմ 3,5 միավորով հաստատվել է 2-րդ հորիզոնականում: Իր ակտիվում նույնքան միավոր ունի նաև Խոտենաշվիլին, սակայն նա լրացուցիչ ցուցանիշներով զիջում է հայ շախմատիստուհուն: Իսկ առաջատարը Սմիլայտեն է, ով հաշվետու տուրում հերթական հաղթանակը տոնեց և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Ստորև ներկայացնում ենք հայ շախմատիստուհիների մասնակցությամբ կայացած բոլոր պարտիաների արդյունքները և նրանց զբաղեցրած դիրքերը մրցաշարային աղյուսակում:
4-րդ տուր
Խոտենաշվիլի-Դանիելյան 0,5:0,5
Սավինա-Մկրտչյան 0,5:0,5
Գալոյան-Ուշենինա 0,5:0,5
Պուրցելաձե-Հայրապետյան 1:0
Շչեպկովսկա-Գևորգյան 0:1
Խաժոմիա-Մարտիրոսյան 1:0
Բոկուչավա-Աղինյան 0,5:0,5
Խառատյան-Ղուկասյան 1:0
Չոլաձե-Ալեքսանյան 0:1
Մրցաշարային աղյուսակ
1. Վիկտորյա Սմիլայտե-4
2. Էլինա Դանիելյան-3,5
3. Բելա Խոտենաշվիլի-3,5
11. Լիլիթ Մկրտչյան-3
19. Լիլիթ Գալոյան-3
56. Աննա Հայրապետյան-2
64. Նելլի Ալեքսանյան-2
69. Մարիա Գևորգյան-2
91. Անահիտ Խառատյան-1,5
96. Նելլի Աղինյան-1,5
113. Սիրանուշ Ղուկասյան-1
123. Լիա Մարտիրոսյան-0,5