11/05/2011 10:59
Ասսանժը պարգևատրվել է մարդկանց իրավունքները պաշտպանելու համար
Ավստրալիական «Sydney Peace Foundation» կազմակերպությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժին պարգևատրել է ոսկե մեդալով` «մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում բացառիկ խիզախության համար»: Ինչպես հաղորդում է «Լենտա.ռու-ն»` վկայակոչելով «Agence France-Presse-ին», մեդալը հանդիսանում է իրավապաշտպան հիմնադրամի բարձրագույն պարգևը:
Կազմակերպությունն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Ասսանժին հաջողվել է մարտահրավեր նետել «կառավարությունների` դարեր շարունակ գործող գաղտնի աշխատանքներին» և ստիպել աշխարհի պետությունների իշխանություններին առավել թափանցիկ աշխատել: Ստեղծելով նոր լրագրության ձևավորման նախադրյալներ` Ասսանժը, ըստ ավստրալիական փորձագետների, պաշտպանել է քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքը: