11/05/2011 13:09
Ստեփանակերտում բացվեց «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին մասնակցել է Ստեփանակերտում «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
«Երկրի ղեկավարը ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային ցանցերը լուրջ խթան է համարել հանրապետությունում զբոսաշրջության և սպասարկման ծառայությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ պետությունը շահագրգռված է Արցախի բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցների առկայության մեջ», - հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ և Սփյուռքի ներկայացուցիչներ: