11/05/2011 09:26
ՄԱԿ. Սիրիան ներկայացված չի լինի Մարդու իրավունքների խորհրդում
Միացյալ ազգերի կազմակերպությունը պնդում է, որ միջազգային հանրության ճնշումը ստիպեց Սիրիային հրաժարվել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ներկայացուցչություն ունենալուց: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Սիրիական անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցույցերի դաժան ճնշումը սուր քննադատության արժանացավ միջազգային հանրության կողմից:
Հաղորդվում է, որ Սիրիայի թեկնածությունը Մարդու իրավունքների խորհրդում կարող է փոխարինել Քուվեյթը:
Պաշտոնական Դամասկոսը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայում բախումների հետևանքով այս պահի դրությամբ զոհվել է առնվազն 750 մարդ: