12/05/2011 16:22
ՆԱՏՕ-ն կրկին հարված է հասցրել Քադդաֆիի նստավայրին
Այսօր, վաղ առավոտյան Տրիպոլի վրա արձակված ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հարվածների նպատակը Մուամար Քադդաֆիի նստավայրն էր. Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով լիբիական իշխանություններին:
Ավելի վաղ գործակալության թղթակիցները, ովքեր գտնվել են Լիբիայում, հաղորդել են, Տրիպոլի վրա արձակվել է չորս օդային հարված` առանց նշելու, թե որոնք են եղել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի նպատակները:
Հիշեցնենք, որ Մուամար Քադդաֆիի նստավայրը, որը գտնվում է Տրիպոլի Բաբ ալ-Ազիզյա տարածքում, բազմիցս ռմբակոծման է ենթարկվել այն բանից հետո, երբ միջազգային կոլաիցիան մարտի 19-ին սկսեց ռազմական գործողությունները Լիբիայում:
Քադդաֆիի նստավայրի վրա օդային հարվածները, ըստ Լիբիայի իշխանությունների, փորձ է վերացնելու Ջամախիրիայի առաջնորդին։
Իսկ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը, որը մարտի 19-ից ղեկավարում է ռազմական գործողությունները, հայտնել է, որ ռմբակոծման նպատակը ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներն են, այլ ոչ թե անհատները:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ռազմաօդային ուժերի կողմից Քադդաֆիի նստավայրի վրա հասցված օդային հարվածների արդյունքում զոհվել էին Քադդաֆիի որդիներից մեկը` Սեիֆ ալ-Արաբը, և նրա երեք երեխաները: Այս կորստից հետո Քադդաֆին առաջին անգամ հայտնվեց լիբիական հեռուսատաեթերում միայն մայիսի 11-ի երեկոյան: