12/05/2011 12:29
Տերրի. «Ուզում եմ, որ Անչելոտտին մնա «Չելսիում»
Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Տերրին ցանկանում է, որ Կառլո Անչելոտտին մնա գլխավոր մարզչի պաշտոնում, չնայած թիմը ոչ մի մրցանակ չի նվաճել, և լուրեր են տարածվում, որ իտալացի մասնագետը կհեռանա «Չելսիից»:
«Ես լիովին աջակցում եմ Կառլոյին,- Տերրիի խոսքերը մեջբերել է «The Sun»-ը:- Նա «Չելսիում» աշխատանքի առաջին տարում երկու մրցանակ է նվաճել, իսկ ընթացիկ մրցաշրջանում մեզ խանգարեցին վնասվածքները: Երբ Մոուրինյոն էր գլխավոր մարզիչը, շատ ուժեղ կազմ ունեինք, որն այժմ չկա»: