13/05/2011 13:11
Կասիլյաս. «Ռեալի» անունից շնորհավորում եմ «Բարսելոնին»
Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը շնորհավորել է «Բարսելոնին» չեմպիոնական կոչման առթիվ: Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը ժամկետից շուտ Պրիմերայում հաղթող ճանաչվեց «Լևանտեի» հետ խաղում 1:1 հաշվով ոչ-ոքիից հետո:
«Շնորհավորում եմ «Բարսելոնին», որը հիանալի հանդես եկավ այս մրցաշրջանում,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Շնորհավորում եմ ոչ միայն իմ, այլև ողջ թիմի անունից: Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում մեզ զիջելուց հետո կատալոնցիներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին: Իսկ մենք պետք է մոռանանք առաջնությունում անհաջողությունը և շրջենք այս էջը»: