13/05/2011 10:50
Թմրանյութերի մասին` ասե՞լ, թե՞ չասել
Բրիտանական «Channel 4» հեռուսատալիքը մտադիր է ցուցադրել, թե ինչպես պետք է օգտագործել թմրանյութ, ալկոհոլ, ապա նաև` ինչ տեղի ունենում մարդու հետ դրա օգտագործումից հետո: Հաղորդումը հայտարարված է որպես գիտական:
Գաղափարի համաձայն հաղորդման մասնակիցները ուղիղ եթերում կլինիկաներում` բժիշկների հսկողության տակ, կփորձեն թմրանյութ օգտագործել: Դրան զուգահեռ, գիտնականները կբացատրեն, թե ինչ է տեղի ունենում մարդու մարմնի, գիտակցության հետ և ինչպես է թմրանյութն ազդում է նրա վարքագծի վրա:
Հեռուստալիքի ներկայացուցիչները գտնում են, որ այժմ հասարակությունը չունի բավականաչափ գիտելիքներ թմրանյութի մասին և չի պատկերացնում, թե ինչ վտանգ կարող է այն իրենից ներկայացնել: Ի դեպ, խոսքը վերաբերում է ամենավտանգավոր` Ա-դասի թմրանյութերի մասին, այդ թվում` հերոին, կոկային, մորֆի, ՄԴՄԱ, ափիոն, և այլն, նաև Բ դասին պատկանող` ամֆետամինի և մարիխուանայի մասին /Այս մասը թերևս արժեր խմբագրել-չգրել,- Aysor.am/:
«Պետք է պարզություն մտցնել սոցիալական խնդիրներում, որոնք վեճեր և խառնաշփոթ են առաջացնում,- ասել է «Channel 4-ի» գլխավոր Ջեյ Հանտը` ավելացնելով,- Ա դասի թմրանյութերի մասին մանրամասները, իմ կարծիքով, շատ կարևոր են հասարակության համար, և «Channel 4-ը» կարող է լինել առաջինը, որը օգտակար և հետաքրքիր գիտելիքներ կտա հեռուստադիտողներին»։