13/05/2011 12:57
Գուլլիտի որդին թմրադեղեր է տարածել
Ռուսաստանյան «Թերեք» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ռուուդ Գուլլիտի որդին ձերբակալվել է իտալական Լեկկո քաղաքում: Նա մեղադրվում է թմրադեղերի տարածման մեջ: Ինչպես տեղեկացնում է «Yahoo Sport»-ը, ոստիկանությունը մի քանի շաբաթվա ընթացքում հետևել է Գուլլիտի որդուն: Նրա բնակարանում հայտնաբերվել է 260 գրամ հաշիշ, ինչպես նաև 80 գրամ մարիխուանա: Ապրանքն արդեն նախապատրաստված էր վաճառքի համար:
Ավելացնենք, որ ձերբակալվածն այժմ գտնվում է Լեկկոյի բանտում: