13/05/2011 12:01
Հրանտ Մելքումյանը գրավեց 2-րդ տեղը
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սարաևոյի մրցաշարի վերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Բորկի Պրեդոևիչի (Բոսնիա-Հերցեգովինա): Հաշվետու տուրից առաջ նրանք 19-ական միավորով բաժանում էին 1-2-րդ տեղերը: Այդ ոչ-ոքին ձեռնտու էր Բահադուր Ջոբավային, ով, պարտության մատնելով Մուստաֆա Յըլմազին, 21 միավորով ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Հրանտ Մելքումյանը 20 միավորով 2-րդն է: Նույնքան միավոր են վաստակել նաև Բորկի Պրեդոևիչն ու Միրչեա-Էմիլիան Պարլիգրասը (Ռումինիա), սակայն նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: