14/05/2011 11:42
Մեկնարկել է ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Ալմա-Աթայում այսօր սկսվել է Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ նիստին մասնակցում են ՉԺՀ, Ղրղզստանի, ՌԴ, Ղազախստանի, Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները, Ուզբեկստանի ԱԳՆ փոխնախարարը, ՇՀԿ գլխավոր քարտուղարը: