14/05/2011 11:14
Բուշը մեկնաբանություն է տվել բեն Լադենի սպանության հետ կապված
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է «Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունը: Նա հայտարարել է, որ «հիացած չի եղել» և բացարձակապես հանգիստ է ընդունել այդ լուրը:
Գազետա ռու-ն, հղում անելով Ասոշեյթիդ Պրես գործակալությանը, գրում է, որ Բուշի կարծիքով ամերիկյան դեսանտների օպերացիան իրականացվել է «ոչ թե ատելության զգացումից ելնելով, այլ հանուն արդարության»:
Բուշը պատմել է, որ ինքն ընտանիքի հետ ռեստորանում ճաշում էր, երբ զանգահարեց Օբաման և ասաց մի նախադասություն. «բեն Լադենը մահացած է»:
«Դա միայն հատուկ ծառայության արժանիքն է: Նրանք երկար ժամանակ փոքր կտորներով տեղեկատվություն էին հավաքում»,- ասել է նախկին նախագահը:
Բուշը, սակայն, մերժել էր Օբամայի հրավերը` Բին Լադենի սպանությունից հետո միասին այցելել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրը: Հենց Բուշն էր սկսել Բին Լադենի չեզոքացման օպերացիան, սակայն նախագահության 8 տարիների ընթացում չէր կարողացել անել դա: