14/05/2011 14:02
Էլինա Դանիելյանը 6-րդն է
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանն սպիտակներով ոչ-ոքի խաղաց Աննա Մուզիչուկի հետ և 5 միավորով հաստատվեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանը հաշվետու տուրում պարտության մատնեց Մոզերին և միավորներով հավասարվեց Էլինա Դանիելյանին, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով այս պահին զբաղեցնում է սոսկ 15-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից երրորդը Լիլիթ Մկրտչյանն է. 7-րդ տուրում նա միավորը կիսեց Կազիմովայի հետ և 4 միավորով առայժմ 37-րդն է:
Ստորև ներկայացնում ենք հայ շախմատիստուհիների մասնակցությամբ կայացած բոլոր պարտիաների արդյունքները և նրանց զբաղեցրած դիրքերը մրցաշարային աղյուսակում:
7-րդ տուր
Դանիելյան-Մուզիչուկ 0,5:0,5
Գալոյան-Մոզեր 1:0
Մկրտչյան-Կազիմովա 0,5:0,5
Աղինյան-Սկրաբակովա 0,5:0,5
Վախանիա-Խառատյան 0:1
Հայրապետյան-Մումլաձե 1:0
Մարտիրոսյան-Տրապաիձե 1:0
Գևորգյան-Ստոյանովիչ 0:1
Ղուկասյան-Ռիժամաձե 1:0
Ալեքսանյան-Խոմերիկի 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
1. Վիկտորյա Սմիլայտե-6
2. Բելա Խոտենաշվիլի-6
3. Կատերինա Լահնո-5,5
6. Էլինա Դանիելյան-5
15. Լիլիթ Գալոյան-5
37. Լիլիթ Մկրտչյան-4
66. Անահիտ Խառատյան-3,5
81. Մարիա Գևորգյան-3
84. Աննա Հայրապետյան-3
90. Նելլի Աղինյան-3
102. Նելլի Ալեքսանյան-2,5
108. Սիրանուշ Ղուկասյան-2,5
112. Լիա Մարտիրոսյան-2,5