14/05/2011 10:16
ԱՄՆ չեղյալ է հայտարարել գրին-քարտի վիճակահանության արդյունքները
ԱՄՆ պետդեպարտամենտը ներողություն է հայցել 22 հզ. մարդուց, ովքեր հայտարարվել էին Միացյալ Նահանգներում բնակության իրավունքի` գրին-քարտի տարեկան վիճակահանության հաղթողներ:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ պաշտոնյաներն իրենց որոշումը բացատրել են համակարգչային սխալով, որի արդյունքում ընտրությունը կամայական չի եղել:
Վիճակահանությունը կրկին կանցկացվի: Դրան կմասնակցի մոտ 50 մլն մարդ: