14/05/2011 10:36
Ճապոնիայում լրիվ դադարեցվել է «Համաոկա» ԱԷԿ-ի աշխատանքը
Ճապոնական Chubu Electric Co օպերատոր-ընկերությունն այսօր հայտարարել է «Համաոկա» ԱԷԿ-ի աշխատանքը լրիվ դադարեցնելու մասին` համաձայն Ճապոնիայի կառավարության խնդրանքի։ Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով Kyodo գործակալությանը:
Այսօր լիովին կանգնեցվել է վերջին` 5-րդ էներգաբլոկի գործող ռեակտորը: «Համաոկայի» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ էներգաբլոկների ռեակտորները կանգնեցվել էին ավելի վաղ:
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ օպերատոր-ընկերությունն ԱԷԿ-ում սկսել է տեղակայել վերահսկող կաղապարները 4-րդ ռեակտորում, որոնք պետք է կանգնեցնեն միջուկային ռեակցիաները: