14/05/2011 10:44
«Թալիբանը» թվիթերում էջ է բացել
Աֆղանական «Թալիբան» շարժումը թվիթերում (Twitter) էջ է բացել, որտեղ անգլերենով հաղորդագրություններ է տեղադրում:
Անգլերեն լեզվով գրված հաղորդագրությունները ՆԱՏՕ-ի զինուժի, ԱՄՆ-ի, ինչպես նաև աֆղանական կառավարության պաշտոնյաների վրա հարձակման մասին են: Հաղորդագրությունների հղումը տանում է դեպի պորտալ, որը անվանվում է որպես իսլամական էմիրաթ Աֆղանստանի պաշտոնական: «Թալիբանի» թվիթ հասցեն արդեն շուրջ 4 հազար «հետևորդ» ունի: Իսկ այն էջերը, որոնց հետևում է «Թալիբանը», մեծամասամբ այդ շրջանի իրավիճակը լուսաբանող լրատվական գործակալություններ են:
Ըստ աղբյուրի` այս ցանկում է նաև «Կավկազ-ցենտր» կայքը. Գազետա.ռու-ն այն գնահատվել է որպես «Հյուսիսկովկասյան անջատողականների»: