14/05/2011 11:35
ԱՄՆ-ն հրաժարվել է ճանաչել Լիբիայի ապստամբ կառավարությանը
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի և Սպիտակ Տան միջև բանակցությունների արդյունքում, Միացյալ Նահանգները մերժել են ապստամբ կառավարությանը դիվանագիտական ճանաչումը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Բանակցությունները տեղի էին ունցել Վաշինգտոնում մայիսի 13-ին: Լիբիայի ազգային անցումային խորհուրդը ներկայացրել էր Մահմուդ Ջիբրիլը: Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում էր ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Թոմ Դոնիլոնը (Tom Donilon):
Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Դոնիլոնը ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդին որպես «լիգիտիմ և վստահության արժանի» գործընկեր: Խորհրդականը նաև հայտարարել է, թե լիբիական առաջնորդ Մուամմար Քադաֆին լեգիտիմությունը կորցրել է:
Բացի դրանից, ամերիկյան ղեկավարությունը Ջիբրիլիին վստահեցրել է, որ Կոնգրեսի հետ քննարկում է ապստամբներին փոխանցել Քադաֆու ռեժիմի` ԱՄՆ-ում սառեցված ակտիվներից 30 մլրդ դոլար: Այնուամենայնիվ ամերիկյան կողմը հասկացնել է տվել, որ իր կառավարության կողմից ապստամբներին դիվանագիտական ճանաչում մոտակա ժամանակներս չի լինի: