16/05/2011 15:54
Մուամար Քադաֆին կկանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
Միջազգային քրեական դատարանի դատախազը կփորձի ստանալ հավանություն` լիբիացի 3 բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման համար:
Լուիս Մորենո Օկամպոն հայտարարում է, թե փաստերը վկայում են այն մասին, որ լիբիական զինված ուժերը լայնածավալ հարձակումներ են իրականացրել քաղաքացիների նկատմամբ:
Մեղադրյալների անունները դեռ չեն հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ Մուամար Քադաֆին ևս կլինի նրանց մեջ։ Այսպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն (BBC):
Սպասվում է, որ Լուիս Մորենո այսօր ուշ երեկոյան Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատին կներկայացնի ձերբակալման հայցերը: