16/05/2011 14:46
ԱՄՀ ղեկավարը մեղադրվում է բռնաբարության փորձի մեջ
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրաուս Կանը, ով մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ, համաձայնել է բժշկական հետազոտություն անցնել:
Ստրաուս Կանը ժխտում է իրեն ներկայացված մեղադրանքները, թե ինքը հարձակվել և փորձել է բռնաբարել հյուրանոցի սպասուհուն:
Դատական լսումը այս մեղադրանքով կիրակիից հետաձգվել է մինչև երկուշաբթի` դատաբժշկական քննություն անցկացնելու նպատակով:
Նշենք, որ Ստրաուս Կանին ձերբակալել են օդանավակայանում շաբաթ օրը երեկոյան, երբ նա պատրաստվում էր Նյու Յորքից մեկնել Եվրոպա:
62-ամյա Ստրաուս Կանը մեկ գիշեր է անցկացրել Նյու Յորքի Հարլեմ շրջանի սեռական ոտնձգության մեջ մեղադրվողների համար նախատեսված հատուկ մեկուսարանում:
Ոստիկանության տեղեկացմամբ 32-ամյա կինը, ով մեղադրանքներ էր ներկայացրել, մինչ այդ ճանաչել էր նրան կասկածյալների շարքում:
Ըստ որոշ տվյալների Կանը Նյու Յորքում էր անձնական գործերով և դիվանագիտական անձեռնմխելիություն չուներ: