16/05/2011 12:08
ԱՄՆ սենատոր Ջոն Քերին` Պակիստանի բանագնաց
ԱՄՆ սենատոր Ջոն Քերին ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ` տեղի ղեկավարության հետ բանակցություններ վարելու: Նա առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Իսլամաբադ Բեն Լադենի սպանությունից հետո:
Ջոն Քերին հանդիպելու է նախագահ Ասիր Ալի Զարդարի և վարչապետ Ռազա Գիլանի հետ: Քննարկվելու են երկու երկրների միջև լարված հարաբերությունները, որի պատճառ հանդիսացավ Բեն Լադենի սպանությունը:
Հիշեցնենք, որ Պակիստանը ԱՄՆ-ին մեղադրում է իր սուվերենությունը խախտելու մեջ, իսկ Միացյալ Նահանգներն էլ իր հերթին մեղադրում են Պակիստանին իսլամիստների դեմ վատ պայքարի մեջ: