16/05/2011 11:00
Օլիմպիական չեմպիոնը զոհվել է
Պեկինյան Օլիմպիադայի չեմպիոն, մարաթոնյան վազորդ Սամուել Վանջիրուն զոհվել է 24 տարեկան հասակում: Քենիացի մարզիկը ցատկել է սեփական տան առաջին հարկի պատշգամբից և մահացել: Ոստիկանությունն այժմ պարզում է, թե արդյոք դա ինքնասպանությո՞ւն է: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ Վանջիրուն մահացած է,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ջասպեր Օմբատին:- Նա ցատկել է առաջին հարկի պատշգամբից և վնասել ներքին օրգանները»:
Օմբատին նաև ճշտել է, որ միջադեպին նախորդել է ընտանեկան վեճը: Վանջիրուի կինը նրան տեսել է մեկ ուրիշ կնոջ հետ և փակել է դուռը: Նրա կարծիքով` մարզիկը հենց այդ պատճառով է ցատկել պատշգամբից: