17/05/2011 12:49
Ստրոս-Կանից հետո ԱՄՀ տնօրենի թեկնածու է նաև Քեմալ Դերվիշը
Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունից 1 օր անց հայտնվեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի թեկնածուների կարճ ցուցակ: ԱՄՀ-ն կարող են գլխավորել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը և զարգացող երկրների ներկայացուցիչներ` Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Քեմալ Դերվիշը, Սինգապուրի ֆինանսների նախարար Թարման Շանմուգարատնամը և ՀԱՀ ֆինանսների նախկին նախարար Տրեմոր Մանուելը:
Եվրոպական քաղաքական շրջանակներում առավել հավանական թեկնածու համարվում է Քրիստին Լագարդը, հաղորդում է Financial Times-ը: Ինքը` Լագարդը Ստրոսս-Կանի ձերբակալությունն անվանել է «ցավալի» և հրաժարվում է մեկնաբանել ԱՄՀ տնօրենի պաշտոնին իր հնարավոր նշանակման մասին լուրերը: