17/05/2011 10:43
Բերլուսկոնին պարտություն է կրում ընտրություններում
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի թիմակիցները պարտություն են կրում տեղական ընտրություններում, իսկ ձախակեենտրոն ուժերը կարծես թե նշանակալի հաղթանակ են տանում:
Անգամ Սիլվիո Բերլուսկոնիի հարազատ քաղաք Միլանում, վարչապետի աջակենտրոն ուժերը պարտվել են:
Այսպես, վերլուծաբանները նշում են , որ փաստորեն կոռուպցիան և սեքսուալ սկանդալները ունեցան իրենց բացասական ազդեցությունը Բերլուսկոնիի վարկանիշի վրա:
Թուրինում, ընդդիմությունը հաղթել է` ստանալով ձայների ավելի քան 50 տոկոսը:
Միայն Նեպալում, չնայած աղբի շարունակական խնդրին, իշխանության ներկայացուցիցը հաղթանակ է տարել:
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան: