17/05/2011 12:11
Էլինա Դանիելյանը նահանջեց 5-րդ հորիզոնական
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը` Էլինա Դանիելյանը, ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցևայի հետ և 6,5 միավոր արդյունքով նահանջեց 5-րդ հորիզոնական: Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Կատերինա Նեմցովայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը զիջեց Մարիա Մուզիչուկին: Հաշվետու տուրում հաջող գործեց Նելլի Աղինյանը: Պարտության մատնելով Միկաձեին` նա իր միավորների քանակը հասցրեց 5-ի և այժմ զբաղեցնում է 57-րդ տեղը:
Այսօր կայանալիք 10-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը Նադեժդա Կոսինցևան է: Լիլիթ Մկրտչյանը կխաղա Մարիա Մանակովայի, Լիլիթ Գալոյանը` Քեթինո Քաչիանիի, Նելլի Աղինյանը` Նատալյա Ժուկովայի հետ:
9-րդ տուր
Դանիելյան-Տ. Կոսինցևա 0,5:0,5
Գալոյան-Մ. Մուզիչուկ 0:1
Մկրտչյան-Նեմցովա 0,5:0,5
Աղինյան-Միկաձե 1:0
Ֆոյշոր-Խառատյան 1:0
Հայրապետյան-Գոգիշվիլի 1:0
Մարտիրոսյան-Ջալաղոնիա 0,5:0,5
Գևորգյան-Շադրինա 0:1
Ղուկասյան-Լաուտերբախ 1:0
Ալեքսանյան-Ռիժամաձե 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո
1. Վիկտորյա Սմիլայտե 7,5
2. Կատերինա Լահնո-7
3. Անտուանետա Ստեֆանովա-7
5. Էլինա Դանիելյան-6,5
27. Լիլիթ Մկրտչյան-5,5
42. Լիլիթ Գալոյան-5
57. Նելլի Աղինյան-5
81. Մարիա Գևորգյան-4
83. Աննա Հայրապետյան-4
98. Անահիտ Խառատյան-3,5
104. Սիրանուշ Ղուկասյան-3,5
112. Նելլի Ալեքսանյան-3
116. Լիա Մարտիրոսյան-3