18/05/2011 17:00
Էլինա Դանիելյանը` բրոնզե մեդալակիր
Թբիլիսիում ավարտված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության վերջին` 11-րդ տուրում Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Անտուանետայի Ստեֆանովայի հետ և 8 միավոր արդյունքով եզրագիծը հատեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Անտուանետա Ստեֆանովան, վաստակելով հերթական կես միավորը, 8,5 միավորով հաստատվեց երկրորդ հորիզոնականում` հռչակվելով Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց Վիկտորյա Սմիլայտեն` հաշվետու տուրում ոչ-ոքի խաղալով Սվետլանա Մատվեևայի հետ և իր միավորների քանակը հասցնելով 9-ի: