18/05/2011 14:52
Էրդողանի կուսակցությունը կհաղթանակի ընտրություններում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը հեշտորեն կհաղթանակի հունիսի 12-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում:
Մայիսի 5-ից 12-ը անցկացված հարցումների արդյունքներն այսօր հրատարակել է ընդդիմադիր «Aksam» թերթը:
Ըստ այդ տվյալների Էրդողանի կուսակցությունը կստանա ձայների 45.5%-ը, 2007թ. ստացած 46.6%-ի փոխարեն:
Ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» կստանա 30.5 %-ը:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հարցման և իրական քվեարկության արդյունքները սովորաբար տատանվում են 0.2%-ով:
Թայիփ Էրդողանը խոստացել է վերանայել Թուրքիայի սահմանադրությունը, որը գրվել է 1980-ականներին ռազմական խնամակալության ներքո, եթե իր կուսակցությունը ստանա ձայների մեծամասնությունը հունիսի 12-ին նախանշված ընտրություններում: