18/05/2011 10:28
Բախում հայաստանցիների ու ադրբեջանցիների միջև. 1 մարդ զոհվել է
Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանում զանգվածային բախում է տեղի ունեցել, 1 մարդ զոհվել է, 7-ը` վիրավորվել, «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է տարածաշրջանի իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Ժամը մոտավորապես 22:30-ի սահմաններում Օկտյաբրսկի բնակավայրում Տեքստիլշչիկների փողոցում ծնունդով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև անբարյացակամ հարաբերությունների հիմքի վրա տեղի է ունեցել խմբակային կռիվ`տրավմատիկ և սառը զենքի կիրառմամբ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, դրա արդյունքում 24-ամյա տղամարդը տեղում մահացել է դանակի հարվածից, ևս 7 մարդ հրազենային և դանակահարության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանները գտել են տրավմատիկ զենքի 12 պարկուճներ:
Մահացածի ով լինելը աղբյուրները չեն նշում։