18/05/2011 12:42
Էլինա Դանիելյանը վերջին տուրում կխաղա Անտուանետա Ստեֆանովայի հետ
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Նադեժդա Կոսինցևային և վերջին տուրից առաջ 7,5 միավորով հաստատվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Մանակովայի հետ, իսկ Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը համապատասխանաբար զիջեցին Ժուկովային ու Քաչիանիին:
Այսօր կայանալիք 11-րդ տուրում Էլինա Դանիելյանը կմրցակցի Անտուանետա Ստեֆանովայի հետ: Վերջինս իր ակտիվում 8 միավոր ունի և զբաղեցնում է երկրորդ տեղը: Իսկ միանձնյա առաջատարը` Սմիլայտեն, վաստակել է 8,5 միավոր: Վերջին տուրում նա պետք է խաղա Սվետլանա Մատվեևայի հետ:
10-րդ տուր
Ն. Կոսինցևա-Դանիելյան 0:1
Մանակովա-Մկրտչյան 0,5:0,5
Ժուկովա-Աղինյան 1:0
Քաչիանի-Գալոյան 1:0
Ստոյանովիչ-Հայրապետյան 0,5:0,5
Ֆահիրիդու-Գևորգյան 0:1
Մելաշվիլի-Ղուկասյան 1:0
Խառատյան-Շայդուլինա 0:1
Գոգիշվիլի-Մարտիրոսյան 0:1
Մամադովա-Ալեքսանյան 1:0
Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո
1. Վիկտորյա Սմիլայտե-8,5
2. Անտուանետա Ստեֆանովա-8
3. Էլինա Դանիելյան-7,5
29. Լիլիթ Մկրտչյան-6
60. Լիլիթ Գալոյան-5
65. Մարիա Գևորգյան-5
72. Նելլի Աղինյան-5
84. Աննա Հայրապետյան-4,5
105. Լիա Մարտիրոսյան-4
110. Անահիտ Խառատյան-3,5
113. Սիրանուշ Ղուկասյան-3,5
120. Նելլի Ալեքսանյան-3