19/05/2011 10:37
Արգենտինայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
18 ուղևոր փոխադրող ինքնաթիռը` անձնակազմի 3 անդամներով, Արգենտինայի տարածքում, թռիչքի ժամանակ անհետացել է ռադարների տեսադաշտից: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը ` վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը, հաղորդում է Լենտա.ռու-ն:
Նախնական տվյալների համաձայն, արգենտինյան ավիաընկերությանը պատկանող Saab 340 ինքնաթիռը կործանվել է, իսկ բոլոր ուղևորները` զոհվել: Agence France-Presse-ը նույնպես վկայակոչելով արգենտինյան հեռուստաընկերությանը, հաղորդում է, որ ինքնաթիռը չվերթ էր կատարում Նեուկեն և Կոմոդորո-Ռիվադավիա քաղաքների միջև:
Իր հերթին, Associated Press-ը հաղորդում է, որ ինքնաթիռը կործանվել է Լոս-Մենուկոս քաղաքից ոչ հեռու: Լոս-Մենուկոսի քաղաքապետը տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կործանված ինքնաթիռում 22 մարդ կար. ինքնաթիռի անկման վայր են ժամանել փրկարարներ և հրշեջներ: