19/05/2011 10:28
ԱՄՀ ղեկավարը հրաժարական է տվել
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը հրաժարական է տվել, ասվում է կազմակերպության կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում:
«Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ հաղորդագրության համաձայն, Ստրոս-Կանը տնօրենների խորհրդին տեղեկացրել է անմիջապես հրաժարական տալու իր որոշման վերաբերյալ:
Ստրոս-Կանի նամակում ասվում է, որ ինքը հերքում է ԱՄՆ-ում իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Միաժամանակ, նա կցանկանար «պաշտպանել կազմակերպությունը», որին ծառայել է «պատվով և հավատարմորեն», և ողջ էներգիան ուղղել իր անմեղությունը պաշտպանելու գործին:
Ներկայում ԱՄՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Ջոն Լիպսկին է: Անցած հանգստյան օրերին Ստրոս-Կանը ձերբակալվել էր ԱՄՆ-ում` սեռական ոտնձգությունների մեղադրանքով: