19/05/2011 13:39
Քևին Դոյլը չի խաղա Մակեդոնիայի հավաքականի դեմ
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քևին Դոյլը չի մասնակցի Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 4-ին Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է BBC-ն: Անգլիական «Վուլվերհեմպտոնի» ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ունի և խորացրել է այն` շաբաթ օրը ասպարեզ դուրս գալով «Սանդերլենդի» հետ խաղում: Առաջին անգամ Դոյլը, ի դեպ, ծնկի կապանները վնասել է նույն մակեդոնացիների հետ մարտի 26-ին կայացած խաղում:
Առաջիկա խաղում իռլանդացիներին չի կարողանա օգնել նաև Լոնդոնի «Ֆուլհեմի» կիսապաշտպան Դամիեն Դաֆֆը, ով նույնպես վնասվածք ունի: Հարցականի տակ է Շոն Սենթ-Լեջերի և Դարրեն Օ’Դիի մասնակցությունը: