19/05/2011 13:22
Գ. Տոլոսա. ԱՄՀ ծրագրերը ՀՀ-ում չեն փոխվի
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործունեությունը և ծրագրերը Հայաստանում չեն փոխվի ԱՄՀ տնօրենի պաշտոնանկությունից հետո: Նման հավաստիացում այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների և տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Հիշեցնենք, որ Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունից մեկ օր անց արդեն հայտնվել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի թեկնածուների կարճ ցուցակը: Ըստ հրապարակումների` ԱՄՀ-ն կարող են գլխավորել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը և զարգացող երկրների ներկայացուցիչներ` Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Քեմալ Դերվիշը, Սինգապուրի ֆինանսների նախարար Թարման Շանմուգարատնամը և ՀԱՀ ֆինանսների նախկին նախարար Տրեմոր Մանուելը: