19/05/2011 14:52
Կարեն Հ. Գրիգորյանը վճռորոշ պարտիայում հաղթեց Ելիսեևին
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց առաջին տեղը: Մինչև վերջին տուրը հայ շախմատիստը 1-2-րդ տեղերն էր բաժանում Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Ելիսեևի հետ: Վերջին` 11-րդ տուրում Գրիգորյանը սպիտակներով պարտության մատնեց նույն Ելիսեևին և նվաճեց հաղթողի կոչումը: